Մարդկանց իրավունքները իսլամում

Women-in-IslamԻսլամի հետևորդները սովորաբար առաջնորդվում են հետևյալ խոսքերով.՝ «Մարդիկ չունեն իրավունքներ, նրանք ունեն միայն պարտականություններ»: Մուսուլմանների ամենագլխավոր պարտականությունը դա Աստծուն ծառայելն է, դիմելը Աստծուն՝ ինչպես ստրուկն իր տիրոջը: Նրանցից այն մեկը, ով վախենում է միայն Աստծուց, ավելի բարձր է դասվում մյուս մանր բաներից վախեր ունեցողներից և ստանում է խալիֆի, կամ Աստծո «փոխանորդի» կոչում: Նա հետևում է մուսուլմանների բոլոր պարտականությունների կատարմանը, բայց այնուամենայնիվ իսլամի հետևորդների մեծ մասը պարտաճանաչ կերպով, իրենց կամքով են կատարում դրանք:

Իսլամում կան թույլատրելի(հալալ) և անթույլատրելի(հարամ) օրենքներ:
Մուսուլմանների համար հիմնական մտահոգության առարկան կյանքի անդադար ընթացքն է, որը բաժանվում է մասերի և կարգավորվում նոր կարգավիճակի փոխադրվելու արարողություններով, այնպիսին, ինչպիսիք են՝ թլպատումը, հարսանիքը և թաղումը: Ամենաընդհանուր հարցերը, որոնք վերաբերվում են դուալիզմին՝ թույլատրելիին և անթույլատրելիին իսլամում, և որոնք ունեն մեծ նշանակություն մուսուլմանների առօրյա կյանքում, վերաբերվում են սննդին: Ղուրանը և Հադիսը պարունակում են պատվիրաններ, որոնք թելադրում են, թե որ տեսակի կերակուրներն են թույլատրվում և՝ որոնք արգելվում: Սննդի հիմնական տեսակները մտնում են թույլատրելիի բաժնում, բայց անթույլատրելի են խոզի միսը, արյունը և ոգելից խմիչքը: Բացի այդ, արգելված է ուտել ցանկացած միս, որը հասանելի է դարձել հարամի(անթույլատրելի) օրենքներով. անասունի սպանդը պետք է իրականացվի թույլատրելի օրենքներով: Արգելված մսի շարքին են պատկանում նաև միջատների, ժանիքավոր կենդանիների, ինչպես նաև մագիլավոր թռչունների միսը(վերջին երկուսը գիշատիչներն են): Հետաքրքիր է, որ ի տարբերություն հուդայական դիետայի նորմերի, մուսուլմանները համարում են թույլատրելի ծովային կենդանիների օգտագործումը՝ այն պայմանով, որ այդ կենդանիները ափին ապրած չլինեն (այսպիսով՝ թույլատրվում են կետերը և բացառվում՝ երկկենցաղները):
Հարամի և հալալի մեջ են մտնում օրենքներ՝ վերաբերող նաև ամուսնությանը և բաժանմանը, սեռական կյանքին, հագուստին, զարդեր կրելուն, սպորտին և հանգստին, գործնական հարաբերություններին, այլ կրոններ դավանողների, կամ պարզապես ոչ մուսուլմանների հետ հարաբերություններին: Տղամարդը, որը ընդունում է իսլամը հասուն տարիքում, պարտավոր է անցնել թլպատման արարողությունը: Բացի այդ, մուսուլման դառնալ ցանկացողները պետք է ընդունեն որևէ իսլամական անուն, որին կարող է գումարվել իրենց նախկին անունը: Տարածված անուններից են Աբդուլլաh(Աստծո ծառա), Մուհամմեդ, Ալի, Աիշա, Խադիջա, Ֆատիմա և այլն: Մուսուլման դառնալու, իսլամական ումմային միանալու համար պետք է պարզապես մաքուր և անկեղծ սրտով արտասանել մուսուլմանական Շախադան.` «Չկա ուրիշ աստված, բացի Աստծուց; Մուհամմեդը Աստծո կողմից աշխարհ ուղարկված առաքյալն է»: Եվ դա պետք է արտասանել մյուս բոլոր մուսուլմանների ներկայությամբ:
Իսլամական արարողությունները մուսուլմանին ուղեկցում են իր ծննդյան օրվանից, շարունակվում մինչև մահը և նույնիսկ դրանից հետո: Ամենափոքր տարիքից սկսվում է Ղուրանի ընթերցումը: Տղաներն ու աղջիկները կարող են միասին խաղալ մինչ դեռահասության շրջանը, բայց հետո՝ հասունացման շրջանում, երկու հակառակ սեռերի ներկայացուցիչները առանձնապես են դաստիարակվում:

Աղբյուր՝ ”Религиозные традиции мира”. Часть шестая
 Фредерик  М. Денни ”Ислам и мусульманская община”.
Թարգմանությունն ու համակարգումը՝ Նելլի Հարությունյանի:

Leave a comment