Ինչպես օգտագործել ենթագիտակցությունը՝ կյանքը փոխելու համար

ConsiousMind«Երբեք մի քնեք առանց ձեր ենթագիտակցությանը խնդիր տալու»:- Թոմաս Էդիսոն

Ձեր ենթագիտակցությունը սիրում է աշխատել, երբ ձեր մարմինը զբաղված է ուրիշ՝ հեշտ գործերով: Ես սա կարող եմ հեշտորեն ապացուցել, երբ հարցնեմ ձեզ, թե ինչքան լավ մտահղացումներ եք ունեցել մեքենա վարելու կամ ցնցուղ ընդունելու ժամանակ: Երբ դուք հանգիստ եք, դեռ մի փոքր էլ ցրված, ձեր միտքը ամենալավ վիճակում է:

Ենթագիտակցությանը խնդիրներ տալը կօգնի՝

  • Բարելավելու ձեր մոտիվացիան
  • Ձեզ ավելի երջանիկ զգալու
  • բարձրացնելու ձեր զգացմունքային բանականությունը։

Դուք կտեսնեք տարբերությունը ոչ պակաս, քան մեկ ամսից: Continue reading Ինչպես օգտագործել ենթագիտակցությունը՝ կյանքը փոխելու համար

Մարդկանց իրավունքները իսլամում

Women-in-IslamԻսլամի հետևորդները սովորաբար առաջնորդվում են հետևյալ խոսքերով.՝ «Մարդիկ չունեն իրավունքներ, նրանք ունեն միայն պարտականություններ»: Մուսուլմանների ամենագլխավոր պարտականությունը դա Աստծուն ծառայելն է, դիմելը Աստծուն՝ ինչպես ստրուկն իր տիրոջը: Նրանցից այն մեկը, ով վախենում է միայն Աստծուց, ավելի բարձր է դասվում մյուս մանր բաներից վախեր ունեցողներից և ստանում է խալիֆի, կամ Աստծո «փոխանորդի» կոչում: Նա հետևում է մուսուլմանների բոլոր պարտականությունների կատարմանը, բայց այնուամենայնիվ իսլամի հետևորդների մեծ մասը պարտաճանաչ կերպով, իրենց կամքով են կատարում դրանք: Continue reading Մարդկանց իրավունքները իսլամում

Պայքար ներքին զգացումների ու սեփական «ես»-ի դեմ

0bef640271a43bae7c44fde67351ba5cՄարդը, ինչպես մեզ հայտնի է, ստեղծվել է մի քանի ոսկորի ու մսի գումարից, ու երբեք ոչ ոք չի հարցրել՝ բա ինչպե՞ս է ծնվել հոգին: Այն, մինչև մի այլանդակ մարդու կերպարով աշխարհին ներկայանալը, ապրել է այն ժամանակվա բոլոր մարդ չտեսած վայրերում, որտեղ հետագայում Արարիչը որոշել է կենդանի շունչ հաղորդել հոգիներին: Նրանցում են միաձուլված բոլոր չար, տաղտկալի, լավ ու հաճելի զգացողությունները: Ու մարդկային կերպարների մեջ վերածնվելով ՝ հոգու ամբողջ պարունակությունը ենթարկվում է շրջապտույտի, առաջանում է պայքար՝ այսուայն իրավիճակներում զգացողություններից մեկի գերիշխող դիրքը բռնելու համար: Ներսում բոլոր զգացումները լավ տեղավորված սպասում են իրենց հերթին, երբեմն խառնվում, վիճում, որպեսզի ցանկացած հարմար պահի աշխարհին հայտնեն իրենց գոյության մասին: Ամեն պահի երջանիկ ծիծաղն ուզում է ողողել բերանդ, իսկ թախիծը քեզ վերապրեցնում է անցյալի ողջ տանջալից պահերը, ու ներսից աղահամ կաթիլներին աչքերիցդ դուրս մղում դեպի աշխարհ: Continue reading Պայքար ներքին զգացումների ու սեփական «ես»-ի դեմ

Սիրո նշանակության և դրա պլատոնական տեսակի մասին

1794613_593200634098156_300212942_nԻ՞նչ է նշանակում «սեր»:
Առհասարակ մահկանացուներին բնորոշ ամենագեղեցիկ զգացմունքն է, դա խորը, անձնուրաց նվիրվածությունն է այլ մարդու կամ օբյեկտի նկատմամբ։ Թվում է, թե շատ պարզ է բացատրված «սեր» հասկացությունը, բայց իրականում այն խոշորագույն միջոցը, պատճառը, պայմանն ու իմաստն է ապրելու: Շնչու՞մ ես՝ ապրում ես, ապրու՞մ ես՝ սիրի՛ր, քանի դեռ ժամանակը հոսում է… Continue reading Սիրո նշանակության և դրա պլատոնական տեսակի մասին

Ի՞նչ է կյանքը

mxcvtjafdio.jpgՀաղթահարելով բոլոր դժվարությունները, կամ պարզապես շրջանցելով դրանք՝ մենք շարունակում ենք ապրել ու փնտրել երջանկությունը: Կյանքը նման է մի անիվի, որն անվերջ պտտվում է, սակայն երբեք կանգ չի առնում ու դեպի ետ չի շարժվում: Ամեն օր այդ անիվը այլ կերպ է պտտվում, ինչն էլ պայմանավորված է կյանքում մեր ունեցած հաջողություններով, կամ պարտություններով և տարբեր տեսակի իրադարձություններով: Կյանքը բոլորիս ընձեռնված ապրելու ամենամեծ հնարավորությունն է: Ապրելու, տխրելու, երջանկանալու, սովորելու, ուժեղանալու համար է այն: Ու պետք է պարզապես վայելել այն: Ամեն օրը կյանքի նոր էջ է: Կյանքը մեկն է, իսկ նրա կեղտոտ ու մաքուր էջերը՝ բազմաթիվ: Continue reading Ի՞նչ է կյանքը

Վիրտուա՞լ, թե՞ իրական սեր

1609982_515813681871263_362333522_nՍերը միշտ էլ կա, անկախ նրանից՝ վիրտուալ տարածքում ես, թե ոչ: Եթե սիրում ես, ուրեմն չես կարող անկեղծ ու իրական սիրով չսիրել: Բայց, երբ վախենում ես սերդ փոխանցել իրական կյանք, դա անբացատրելի սխալ է…

Գերադասել ամեն օր դիտել նրա նոր լուսանկարնե՞րը ու շփվել հետը միայն առցա՞նց, թե՞ ամեն պահ զգալ նրա ջերմությունը, սրտից բխող խոսքերը լսել ու տեսնել խենթությունները… Իհարկե, կնախընտրեիր երկրորդը, բայց ինչու՞ ես միայն առցանց շփվում: Վախենու՞մ ես նրա իրական դեմքը տեսնելուց: Բայց միգուցե նա շատ ավելի գեղեցիկ է, քան համացանցում տեղադրած իր լուսանկարներում: Միգուցե նա քեզ ավելի շատ սիրի հենց այնպիսին, ինչպիսին կաս: Continue reading Վիրտուա՞լ, թե՞ իրական սեր